Wspieramy działalność chóralną
  • Language / язык
 
Chór: Armenian Choral Conductors' Association
Kraj: Armenia
Data rozpoczęcia: 2015-12-14
Godzina rozpoczęcia: 19:00:00
Dostępne tłumaczenia:
English

Peace to the Earth!

Peace to the Earth!
Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես եկավ «Խաղաղություն մոլորակին» նախագծային համերգով: Համերգը կոչված էր համայն մարդկությանը համախմբելու խաղաղություն գաղափա

Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը հանդես եկավ «Խաղաղություն մոլորակին» նախագծային համերգով: Համերգը կոչված էր համայն մարդկությանը համախմբելու խաղաղություն գաղափարի շուրջ: Այս կանչը, որ երաժշտության տեսքով հնչել էր Երևանում, թևածեց մինչև Գերմանիա: Դեկտեմբերի 20-ին Մյունխեն քաղաքի հայ հայրենակցական միության (Armenische Landsmannschaft in München e. V.) «Շողեր» երգչախումբը՝ Արմինե Բաբայանի գլխավորությամբ, հնչեցրեց այն՝ հայ և գերմանացի հանդիսատեսի համար: Ծրագրում ներկայացված էին ոչ միայն հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն, այլ նաև հայկական, ինչպես նաև այլ ազգերի ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր:

Նույն օրը այս գաղափարը ելևէջվեց նայև Շտուտգարտ քաղաքի Սուրբ Միքայել եկեղեցում՝ Ֆլորիան Հելգաթի ղեկավարած հարավարևմտյան ռադիոյի ոկալ համույթի կողմից:
Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ենթատեքստում համերգները խորհրդանշում էին միմյանց հանդեպ սեր, կարեկցություն և հանդուրժո-ղականություն:

«Շողեր» երգչախումբը կազմավորվել է  2012թ. Մյունխենի հայ հայրենակցական միության տանը՝ խմբավար Արմինե Բաբայանի կողմից: Տարբեր մասնագիտությունների տեր մյունխենաբնակ մի խումբ երիտասարդ կանանց և աղջիկներին համախմբել է սերը դեպի երաժշտությունը: Դրա հետ մեկտեղ նրանք ցանկանում են պահպանել հայ երգչախմբային արվեստը Հայաստանից դուրս, ինչպես նաև գերմանացիներին ու գերմանաբանակ այլազգիներին ծանոթացնել հայ մշակույթի հետ:



Komentarze

Choralnet.org · Rejestracja24 - internetowa rejestracja pacjentów · projektowanie stron www · hosting: niebieski.net ·